Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներին հրավիրել է միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարևոր ենք համարում նաև ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հետագա ընդլայնումը: Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության նորմատիվ-իրավական կարգավորման մերձեցման ուղղությամբ», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ 

«Միավորման արտաքին տնտեսական կապերի ամրապնդման համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել բոլոր անդրսահմանային փոխադրումների համար շատ կարևոր անվտանգության մակարդակը: ԱՊՀ գործընկերներին հրավիրում եմ միանալ այդ մեխանիզմին», - կոչ է արել Ռուսաստանի վարչապետը։ 

Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, «հնգյակի» իր գործընկերների հետ միասին ստեղծում է պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ինչը լրացուցիչ առավելություններ է տալիս միության անդամ երկրների քաղաքացիներին և բիզնեսին: 

«ԵԱՏՄ-ում մենք լուրջ նշանակություն ենք տալիս հենց արդյունաբերական կոոպերացմանը, մեր պետությունների ընկերությունների համատեղ նախագծերին տրամադրում ենք ֆինանսական աջակցություն միութենական բյուջեից՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով՝ նման հաստատված նախաձեռնությունների իրականացման համար», - նշել է նա:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն