ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին

3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։

Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 24 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, տեղորոշման կապարակնիքների կիրառման առանձնահատկություններին, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ էլեկտրոնային ուղևորային հայտարարագրերի լրացմանը, ընդհանուր գործընթացների շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցությանը, առանձին տեսակի ապրանքների մաքսային հայտարարագրման վերլուծությանը, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանն ու կեղծ տարանցման կանխարգելմանն առնչվող մի շարք հարցերին։

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 9 որոշում, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորիչների նկատմամբ համապատասխան մաքսային գործառնությունների իրականացմանը, սահմանային անցման կետերում սպասման գոտիների գործունեության իրավակիրառ պրակտիկային, էլեկտրոնային շարժիչով և ներքին այրման շարժիչով հագեցած թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման փորձի փոխանակմանը, ինչպես նաև դասակարգման հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ նիստերի ընթացքում տեղի է ունեցել նաև հոբելյանական հուշամեդալներով պարգևատրում։

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 51-րդ նիստը և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 81-րդ նիստն անցկացնել Տաջիկստանի Հանրապետությունում՝ 2025 թվականի սեպտեմբերին։

Հայերեն Français Русский

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար