Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանում հունիսի 4-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ ընդգծելով, որ հունիսի 4-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 ասիճանով, 5-9-ն՝ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հունիսի 5-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում