Աշխարհ

Կանադայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 27 000 մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Կանադայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 27 000 մարդ է տարհանվել

Կանադայում անտառային հրդեհները երեք նահանգների ավելի քան 27 000 բնակչի ստիպել են լքել իրենց տները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Canadian Press-ը։

Կանադայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը «անառողջ» պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի հյուսիսի կենտրոնական հատվածներում և հասել մինչև Եվրոպա։

Միացյալ Նահանգներ է հասել հիմնականում Կանադայի Մանիտոբայի նահանգում մոլեգնող հրդեհների ծուխը։ Նահանգի մայրաքաղաք Վինիպեգի հյուրանոցները հունիսի 2-ից բացվել են տարհանվածների համար:

Նախորդ շաբաթվանից ի վեր տարհանվել է Մանիտոբայի ավելի քան 17 000 բնակիչ: Հարևան Սասկաչևանի նահանգի Լա Ռոնժ քաղաքի 2500 բնակիչներին հունիսի 3-ին հրամայվել է տարհանվել, իսկ մինչ այդ նահանգի ավելի քան 8000 բնակիչ  էր տարհանվել։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Ալբերտայի նահանգում։

Մայիսի կեսերին Վինիպեգից հյուսիս-արևելք գտնվող Լակ դյու Բոննեում բռնկված անտառային հրդեհի հետևանքով երկու մարդ էր զոհվել։

Կանադայի պատմության մեջ ամենասարսափելի անտառային հրդեհները տեղի են ունեցել 2023 թվականին: Դրանց պատճառով ամիսներ շարունակ Հյուսիսային Ամերիկայի մեծ մասը պատվել էր վտանգավոր ծխով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում