Գրանցված աշխատավարձային ֆոնդը Հայաստանում 2018-ի համեմատ 2.5 անգամ աճել է

2 րոպեի ընթերցում

2025 թվականի ապրիլի դրությամբ գրանցված աշխատողների աշխատավարձի համախառն ֆոնդը Հայաստանում կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կազմել է 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Կրկնում եմ՝ սա բոլոր աշխատող քաղաքացիների գրանցված աշխատավարձերի հանրագումարն է։ 

2025 թվականի ապրիլին այս ցուցանիշը՝ 2018 թվականի ապրիլի համեմատ, աճել է 144 միլիարդ դրամով կամ 153 տոկոսով։ Այսինքն՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ գրանցված աշխատավարձերի ֆոնդը հասել է 238 միլիարդ 975 միլիոն դրամի, ինչը նշանակում է, որ 2018-ի համեմատ աշխատավարձային ֆոնդը 2.5 անգամ ավելացել է։ 

Սա մի թիվ է, որն, ըստ էության, դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Այս տարբերությունը պարզապես «շատի ու քչի» մասին չէ։ Սա տարբերություն է պետության և չպետության միջև»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը չի բացառում, որ այդ ընդհանուր թվի մեջ ներառված են ինչպես այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են ամսական 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավելի, այնպես էլ նրանցը, որոնք ստանում են 80 հազար դրամ, կամ աշխատում են կես կամ մեկ քառորդ դրույքով և համապատասխանաբար ստանում են ավելի քիչ։

Հայերեն العربية Español

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է