Տնտեսություն

Բաբկեն Թունյանն ու Շոթա Բերեկաշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Բաբկեն Թունյանն ու Շոթա Բերեկաշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հունիսի 3-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում