1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Հունիսի 2-ին վարչապետի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։
Արամ Ղազարյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։