ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Ծառայություններ կմատուցվեն նաև հետևյալ բնակավայրերում՝

հունիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում,

հունիսի 6-ին Արմավիրի մարզի Փշատավան և Ջանֆիդա համայնքներում, Արարատի մարզի Արարատ համայնքում կիրականացվեն մայիսի 30-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ,

հունիսի 12-ին՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում,

հունիսի 12-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ,

հունիսի 19-ին՝ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում, Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում,

հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, Կոտայքի մարզի Գառնի համայնքում կիրականացվեն հունիսի 12-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ,

հունիսի 26-ին՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում,

հունիսի 26-ին՝ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում, Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում կիրականացվեն հունիսի 19-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Ըստ աղբյուրի՝ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել