Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 13-15-ը կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։ 

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ ՀՀ-ում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։ 

2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap): Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, քայլարշավներ, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։ 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին