Հայաստանը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-14-ը կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Օձի ապուր» ֆիլմը  «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։

Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Անսիի  կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:

Սցենարի հեղինակներն են Րաֆֆի Մովսիսյանը և Զաքար Դեմիրճյանը, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:

Սյուժեն ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։

 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին