Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունը ներառում է հրադադարի պահանջներ ցամաքում, ծովում և օդում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, ով խոսել է անանունության պայմանով։

Ըստ աղբյուրի՝ Կիևի պատրաստած հուշագիրը նախատեսում է մի շարք կետեր, որոնցից յուրաքանչյուրը միտված է համապարփակ խաղաղ գործընթացի հաստատմանը։ Հուշագրի պայմանների իրագործման վերահսկումն, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի միջազգային հսկողությամբ։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հաստատել է փաստաթղթի ստացումը՝ նշելով, որ այն բաղկացած է 22 կետից, որոնք ինքն համարել է բավականին լավ և ողջամիտ։ Միաժամանակ, Քելլոգը կոչ է արել Ուկրաինային չհրաժարվել բանակցություններից, նույնիսկ եթե մինչ այդ Ռուսաստանը չներկայացնի իր հակադարձ փաստաթուղթը։ «Դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք»,– ընդգծել է Քելլոգը։

 

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները