Քրեակատարողական ծառայությունը, ԵՊՀ Իրավագիտության ու Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները համագործակցության հուշագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ինչպես նաև փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը մայիսի 30-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, կողմերը եռակողմ հուշագիրը ստորագրել են՝ կարևորելով քրեակատարողական ոլորտի օրենսդրության մշտական կատարելագործման համար գիտական հիմնավորման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցության և վերասոցիալականացման գործընթացների գիտահեն կազմակերպման անհրաժեշտությունը։ 

Ըստ հուշագրի՝ կիրականացվեն քրեակատարողական օրենսդրության համատեղ մշակումներ, վերլուծություններ, վերասոցիալականացման և սոցիալ-հոգեբանական աջակցության գործիքակազմի համատեղ ուսումնասիրություններ, քննարկումներ։ Համագործակցության շրջանակներում նաև կկազմակերպվի ուսանողների մասնագիտական պրակտիկան քրեակատարողական հիմնարկներում, ֆակուլտետների դասախոսները կներգրավվեն Ծառայության աշխատակիցների վերապատրաստման գործընթացներին, Ծառայության մասնագետները հանդես կգան դասախոսություններով ֆակուլտետներում դասավանդվող որոշ առարկաների շրջանակներում։   

Ողջունելով նախաձեռնությունը՝ կողմերը նշել են, որ հուշագիրը կամրապնդի տարիների համագործակցությունը և առավել գործուն դաշտ կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների համար։ 

Նշվում է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, բարձր գնահատելով դասախոսական և ուսանողական համայնքի դերը, իր խոսքում հատկապես կարևորել է քրեակատարողական համակարգում գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների անհրաժեշտությունը, որը կնպաստի գիտության և պրակտիկայի միջև անջրպետի վերացմանը։ 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին