Քաղաքականություն

ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել ՀՀ-ի հետ սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանային բարեկեցությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել ՀՀ-ի հետ սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանային բարեկեցությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքներին։ 

«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոշուա Հաքի խոսքը մեջբերել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ 

Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում