Կանադայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

2 րոպեի ընթերցում

Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում՝ բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBC News-ը։

Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Սասկաչևանի ղեկավար Սքոթ Մոն հայտարարել է, որ նահանգի բնակիչները և հրշեջները «վաղուց, եթե ոչ երբեք» չեն բախվել նման ծայրահեղ իրավիճակի։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում 17 ակտիվ անտառային հրդեհ էր մոլեգնում, որոնցից միայն երեքն էին մեկուսացվել։

Հարևան Ալբերտայի նահանգում ևս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում մոլեգնում էր 50 հրդեհ, որոնցից 24-ը դասակարգվել էին որպես «վերահսկողությունից դուրս»։

Մանիտոբայի նահանգում ևս արագ տարածվող հրդեհների և ծայրահեղ պայմանների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Մանիտոբայի ղեկավար Վաբ Քինյուն հայտարարել է, որ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում շուրջ 17 000 մարդ կտարհանվի։ Քինյուն նաև նշել է, որ երկրի վարչապետ Մարկ Քարնին բավարարել է նահանգի խնդրանքը և Կանադայի զինված ուժերին կուղարկի օգնության։ 

Ընդհանուր առմամբ, մայիսի 29-ի դրությամբ Կանադայում մոլեգնող հրդեհների թիվը հասել էր 160-ի, որոնց գրեթե կեսը վերահսկողությունից դուրս են։ Երկրում Ազգային պատրաստվածության մակարդակը բարձրացվել է առավելագույն 5-րդ մակարդակի։ 

CNN-ը նշում է, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները