Կանադան ցանկանում է միանալ ԵՄ-ի վերազինման ծրագրին

3 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա մինչև հուլիսի 1-ը միանալ եվրոպական խոշոր վերազինման ծրագրին՝ «Պատրաստություն-2030»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է կանադական CBC հեռուստաալիքի եթերում՝ նաև քննադատելով պաշտպանության ոլորտում Օտտավայի կախվածությունն ԱՄՆ-ից: 

«Պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերին ուղղվող յուրաքանչյուր դոլարից յոթանասունհինգ ցենտը գնում է ԱՄՆ: Դա խելամիտ չէ», - ասել է Կանադայի վարչապետը:

Կանադան Եվրամիության հետ պաշտպանական ծրագրին մասնակցելու շուրջ բանակցություններ է վարում մարտից, երբ Քարնին ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը: 

«Պատրաստություն-2030» ծրագիրը նախատեսում է, որ Եվրամիության պետությունները հաջորդ հինգ տարվա ընթացքում պաշտպանության վրա կծախսեն 1,25 տրիլիոն դոլար:

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում և մինչև Կանադայի օրը (հուլիսի 1) կցանկանայինք որևէ կոնկրետ բան տեսնել», - ասել է Քարնին:

Այն բանից անմիջապես հետո, երբ Կանադայի վարչապետը հանդես եկավ ԵՄ-ի հետ ավելի սերտ պաշտպանական համագործակցության օգտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Օտտավայի հետ ամերիկյան Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգին միանալու շուրջ։

«Ես Կանադային, որը շատ է ցանկանում է մեր «Ոսկե գմբեթ» համակարգի մաս դառնալ, ասացի, որ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, բայց անիրավահավասար երկիր,  բայց կարժենա զրո դոլար, եթե նրանք դառնան մեր բաղձալի 51-րդ նահանգը։ Նրանք քննարկում են այդ առաջարկությունը», - ասվում է Թրամփի գրառման մեջ, որը հրապարակվել է Truth Social հարթակում։

Օտտավան ներկայում պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 1,37%-ը, ինչն զգալիորեն պակաս է 2% նպատակային ցուցանիշից, որը ԵՄ պետությունները համաձայնեցրել էին ավելի քան տասը տարի առաջ, նշում է CBC-ն։ Մարկ Քարնին ընդգծել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն անխուսափելի է, բայց դա կարվի այնպես, որ առավելագույն օգուտ բերի Կանադային։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել