ՀՀ ԲԴԽ նախագահը Սինգապուրում քննարկել է միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին են ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։

Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի դատավորների, իրավաբանների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ վերապատրաստման հարթակներ մշակելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել նաև միջնորդության և այլընտրանքային վեճերի լուծման տեխնիկական և մեթոդաբանական աջակցության կարևորությանը։

Հայերեն فارسی

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ