Գյումրիում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում մայիսի 28-ին մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցում են հանրապետության 7 մարզերի 18 համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից Գյումրի ժամանած 29 երգչախումբ՝ շուրջ 900 անդամների մասնակցությամբ:

«Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ։

«Սա եւ՛ աշխարհագրական ընդգրկմամբ, ե՛ւ մասնակիցների քանակով աննախադեպ ցուցանիշ է՝ նախորդ տարիների համեմատությամբ։ Երբ սկսեցինք, ընդամենը 7 երգչախումբ էր մասնակցում, այսօր արդեն 29: Մրցույթ-փառատոնի ավարտին Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը՝ շուրջ 200 մասնակից, միասին կկատարեն Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան» հայտնի ստեղծագործությունը»,-«Արմենպրես»-ին հայտնեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը: 

Փառատոնն անցկացվում է երեք՝ A, B, C դասակարգումներով։ Մրցանակային տեղերը, համապատասխանաբար, I, II, III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ փառատոնին մասնակցում են միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Կարգ C դասակարգմամբ փառատոնին մասնակցում են հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը։

Ժյուրիի նախագահն է ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական Մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք