Աշխարհ

Չերչիլի լուսանկարը գողացած կանադացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Չերչիլի լուսանկարը գողացած կանադացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Կանադացի մի տղամարդ դատապարտվել է գրեթե երկու տարվա ազատազրկման Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի «Մռնչացող առյուծը» լուսանկարը գողանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ջեֆրի Վուդը մեղավոր է ճանաչվել Օտտավայի Château Laurier հյուրանոցից 2021 թվականի սուրբծննդյան տոներից մինչև 2022 թվականի հունվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում լուսանկարի առաջին տպված օրինակը գողանալու մեջ: Նա նաև խոստովանել է, որ կեղծել է լուսանկարը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի լուսանկարն արվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից 1941 թվականին։ Այն հայտնվել է 5 ֆունտանոց թղթադրամի վրա

Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ լուսանկարը հայտնաբերվել է 2024 թվականին Իտալիայի Ջենովա քաղաքում, մասնավոր գնորդի մոտ, որը չգիտեր, որ այն գողացված է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում