Աշխարհ

Եվրահանձնաժողովում մեկնաբանել են ՌԴ-ի հետ շփումների վերականգնման ուղղությամբ ԵՄ-ի աշխատանքի մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովում մեկնաբանել են ՌԴ-ի հետ շփումների վերականգնման ուղղությամբ ԵՄ-ի աշխատանքի մասին տեղեկատվությունը

Եվրամիությունը ձգտում է Ուկրաինայում հրադադարի, և խաղաղության հասնելու նպատակով շահագրգռված է բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին մայիսի 26-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն՝ մեկնաբանելով Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի խոսքերը Ռուսաստանի Դաշնության հետ կապերը վերականգնելու Եվրամիության ծրագրերի մասին:

«Մենք կարող ենք հաստատել, որ շահագրգռված ենք բոլոր գործընկերներին, բոլոր շահագրգիռ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել՝ խաղաղության հասնելու նպատակով հրադադարի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Սա է մեզ հետաքրքրում», - նշել է Պաուլա Պինյուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում