Իրավունք

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում ագրեսիայի հանցագործության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում ագրեսիայի հանցագործության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդլայնումը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում