Հայաստան

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանում մայիսի 24-ի ցերեկը, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, նշելով, որ մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում՝ հնարավոր է , 27-ի երեկոյան, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում