Մահացել է բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն

3 րոպեի ընթերցում

81 տարեկանում մահացել է հայտնի բրազիլացի վավերագրող լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով լուսանկարչի հիմնադրած Terra ինստիտուտի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ նրա մահվան պատճառը դարձել է լեյկեմիան։

Ընտանիքի հայտարարության համաձայն՝ Սալգադոն 2010 թվականին մալարիայով վարակվել է Ինդոնեզիայում՝ աշխատելով իր «Genesis» նախագծի վրա։ Տասնհինգ տարի անց հիվանդության բարդությունները հանգեցրել են ծանր լեյկեմիայի, որն էլ դարձել է մահվան պատճառ։

Սալգադոն ծնվել է 1944 թվականին Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Այմորես քաղաքում։ Ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1970-ականներին կնոջ հետ տեղափոխվել է Ֆրանսիա և լուսանկարչությունը դարձրել իր մասնագիտական գործունեությունը։

Նրա լուսանկարչական գործունեության առանցքում եղել են սոցիալական և բնապահպանական խնդիրները՝ աղքատություն, միգրացիա, հումանիտար աղետներ և էկոլոգիական ճգնաժամեր։ Սալգադոյի ստեղծագործություններին բնորոշ էին սև-սպիտակ պատկերները, վառ տոնայնությունն ու զգացմունքային լիցքը։

«Նրա կարիերան ընդգրկել է ավելի քան 130 երկիր՝ հինգ տասնամյակների ընթացքում։ Նա փաստագրել է մարդկանց և բնության հետ կապված անարդարությունները՝ անմիջապես ճանաչելի սև-սպիտակ կոմպոզիցիաների միջոցով։ Մարդկային տառապանքները պատկերող նրա գեղարվեստական լուսանկարները միաժամանակ արժանացել են բարձր գնահատանքի և քննադատության՝ Սալգադոյին երբեմն անվանելով «դժբախտության էսթետ»», – նշում է The Guardian-ը։

Սալգադոյի ամենանշանավոր աշխատանքներից են՝ «Ամազոնիա»՝ նվիրված Ամազոնի բնության պահպանությանը, «Բանվորներ»՝ որը ներկայացնում է ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց ամբողջ աշխարհում, «Ելք»՝ որտեղ պատկերված են բռնության ենթարկված ժողովուրդներ, փախստականներ և խղճուկ պայմաններում ապրող մարդիկ։

2014 թվականին ռեժիսոր Վիմ Վենդերսը և Սալգադոյի որդին՝ Ժուլիան Սալգադոն, նկարահանել են «Երկրի աղը» վավերագրական ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։

Հայերեն English

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ