Հայաստան

Նախարարն ու Amazon Web Services–ի փոխնախագահը քննարկել են Հայաստանում ընկերության ենթակառուցվածքների ներդրումը

2 րոպեի ընթերցում

Նախարարն ու Amazon Web Services–ի փոխնախագահը քննարկել են Հայաստանում ընկերության ենթակառուցվածքների ներդրումը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23–ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ, ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայրապետյանը:

«Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, ՀՀ-ում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Իմ խոսքում կարևորել եմ «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը: Փոխնախագահ Բարրը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակներում համագործակցության արդյունքները և վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը»,–նշել է նախարարը: 

Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ և ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առևտրի էկոհամակարգում։ Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ և ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում