Քաղաքականություն

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են երկկողմ, ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային և տարածաշրջանային հարցերի

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են երկկողմ, ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային և տարածաշրջանային հարցերի

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Եվրոպական Միության խորհրդում Լեհաստանի նախագահությանը և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը վերաբերող մի շարք հարցերի։

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող թեմաներ: Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում