«Նեմրա»-ն նորովի է մեկնաբանել «Չքնաղ երազ» սիրված երգը

2 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք խումբը յուրահատուկ մեկնաբանությամբ է երաժշտասերներին ներկայացրել «Չքնաղ երազ» երգը, որի երաժշտության հեղինակն Առնո Բաբաջանյանն է, խոսքերը գրել է Արամայիս Սահակյանը, երգը լայն ճանաչում է ստացել Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է։

«Նեմրա»-ն հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգով։

Խումբը հիմնականում նվագում է բացօթյա համերգներին և փակ հարթակներում հանդես գալն ինքնանպատակ չի համարում։ Մարզահամերգային համալիրում նվագել են Starmus փառատոնին։ Մենահամերգով հանդես գալը նորություն է։ Կարծում են՝ նաև ձայնային և լուսային առումով համերգն առանձնահատուկ կլինի։ Համերգի առաջին մասում կկատարեն նոր ալբոմի երգերը, երկրորդ մասում՝ սիրված հիթերը։ 

Երեկոյին երկրպագուների դատին կհանձնեն The end of The Party ալբոմը։

«Նեմրա»-ի նախորդ՝ Mubla, Hmm ալբոմների հիմքում անհատական ստեղծագործություններ են, երբ հեղինակը լիարժեք պատկերացրել է, թե ինչպես են հնչելու բոլոր գործիքները, իսկ այս պարագայում երգերի մեծ մասը գրել է խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը, սակայն, ինչպես ինքն է ասում, խմբի բոլոր անդամները շատ լավ են աշխատել ու նրանցից յուրաքանչյուրն իր մեկնաբանություններն է փոխանցել երգերին, ինչի արդյունքում  հետաքրքիր, լավ էներգետիկայով ստեղծագործություններ են ստացվել։  

Անգլալեզու ալբոմում տեղ են գտել նաև «Նեմրա»-ի կիթառահար Վասպուր Եղիազարյանի հեղինակած երգերից երկուսը։ 

«Ստեղծագործելիս Վասպուրը պատկերացնում է, որ երգերի կատարողը ես եմ, ինչի արդյունքում երգերն ինձ հեշտ են տրվում, ամբողջությամբ իմն են»,-նշում է Վանը։ 

Դիմել են փորձարարությունների, ստացել են նոր մեղեդիներ ու թարմ հնչողություն։ Կարծում են՝  նոր մոտեցումները կարող են առաջիկա երգերի համար հիմք դառնալ։

Նոր ալբոմում ևս կլինի 11 երգ, ինչպես նախորդ ձայնասկավառակների դեպքում է։ 

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան