Տնտեսություն

Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ

Այս պահին տարբեր գնահատականներով Հայաստանի տնտեսությունում առկա են 2-3 տոկոսի չափով ստվերային եկամուտներ, որոնք դրամային արտահայտությամբ կազմում են մոտ 200-300 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ խոսքը այն ստվերային եկամուտների մասին է, թե որքան հարկ պետք է հավաքվեր՝ ըստ օրենսդրության, բայց չի հավաքվել։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստվերային տնտեսության ընդհանուր ծավալը՝ ըստ տարբեր գնահատականների, կազմում է ՀՆԱ-ի մոտ 20-22 տոկոսը։

«Եթե մի քանի տարի առաջ այն կազմում էր ՀՆԱ-ի 35-40 տոկոսը, ապա այժմ տարբեր գնահատականներով այն գտնվում է 20 տոկոսի շրջանակում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը կրկնակի կրճատվել է։ 

ՊԵԿ-ը նաև նշեց, որ ստվերի ծավալը ոլորտային կտրվածքով առավել մեծ է առևտրի և շինարարության ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում