Տնտեսություն

ՊԵԿ-ի ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով, բայց բացահայտվել է 21 տոկոսով ավելի ստվերային շրջանառություն. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով, բայց բացահայտվել է 21 տոկոսով ավելի ստվերային շրջանառություն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը ոչ միայն պահպանել է իր արդյունավետությունը, այլև դարձել է առավել թիրախային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա նշեց, որ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարվել է 6124 ստուգում և ուսումնասիրություն, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 10138։

«Չնայած ստուգումների և ուսումնասիրությունների քանակի 40 տոկոսով նվազմանը՝ ստվերային շրջանառության բացահայտված գումարների ծավալը աճել է 21 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ մեր ամբողջ գործիքակազմով արձանագրվել է մոտ 45 միլիարդ դրամի բացահայտում՝ 18 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատությամբ։ Սա վկայում է մեր վարչարարության թիրախայնության բարձրացման մասին»,- ասաց Հակոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում