Քաղաքականություն

Վարչապետի հետ հանդիպմանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ դեսպանները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ապահովման ՀՀ ջանքերը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի հետ հանդիպմանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ դեսպանները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ապահովման ՀՀ ջանքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Դեսպանները կարևորել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում