Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, գերատեսչության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին:

Միջոցառման ընթացքում բարձր տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթևոսյանը ներկայացրել է նախարարության սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների «Ներուժ 6.0» և «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրերը, դրանց մասնակցության պայմանները և նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանը ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել նախորդ տարիների ծրագրերի շահառուները:

Այնուհետև բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ Լուսինե Թովմասյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնք տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն են տալիս ստանալու պետական աջակցություն նոր աշխատակիցներ, աշխատանքային միգրանտներ ներգրավելու և աշխատողների վերապատրաստումների համար: Ներկաներին ներկայացվել է նաև ոլորտի հարկային արտոնությունները, որոնք կարող են տրամադրվել գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ իրականացնող կազմակերպություններին:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հայերեն

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն