Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել

3 րոպեի ընթերցում

Fastex-ը մասնակցել է Տորոնտոյում կայացած Consensus 2025 համաժողովին, որը մեկ հարկի տակ է միավորվել Web3-ն ու արհեստական բանականությունը՝ հարթակ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացմանը։ Հենց այստեղ՝ Տորոնտոյում են ծնվել աշխարհի առաջին Bitcoin-ն ու Ethereum ETF-ը։ 
Consensus 2025-ի շրջանակում Bahamut-ը` որպես EasyA Consensus  հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Aptos, Polkadot, Stellar, Google Cloud հարթակների կողքին  իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը, որին մասնակցել է ավելի քան 1000 մասնագետ: Հաքաթոնն ունեցել է երեք առանձին ուղղվածություն՝ AI x Onchain, Cross-Chain և Bonus Bounty։ Bahamut հաքաթոնի ընդհանուր  մրցանակային ֆոնդը 50,000 դոլար էր։ Հաքաթոնի օրերին ստեղծված նախագծերից մրցանակային տեղեր են զբաղեցրել` Name Vaul (1-ին տեղ), Milky Pay (2րդ տեղ), Fast credit (3-րդ տեղ):

Միջոցառմանը Fastex-ի և Bahamut հիմնադրամի ներկայացուցիչ Պավել Արամյանը ծրագրավորողներին ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը, որն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։ 

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է Open Money Summit-ի ընթացքում կայացած «Արդյո՞ք Ձեր ֆինանսական միջոցներն ապահով են» պանելային քննարկմանը, որին ներկա են եղել ոլորտի առաջատար մասնագետներ։ Պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի ամերիկյան բաժնի ղեկավար Այոն Աշրաֆը։ Մասնագետները քննարկումներ են ունեցել թվային ակտիվների ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների, դրանց պաշտպանության, ինչպես նաև Web3-ում կենտրոնացված հարթակների դերի վերաբերյալ։

CoinDesk Live-ի հետ զրույցում Վարդան Խաչատրյանը խոսել  է կրիպտո դրամապանակի հնարավորությունների մասին․ «Որպես կենտրոնացված փոխանակման հարթակ՝ մենք ապահովում ենք թվային ակտիվների պահպանումը։ Fastex-ը նաև օգտատերերին հնարավորություն է տալիս   YoWallet-ի միջոցով կառավարելու իրենց թվային ակտիվները՝ մասնավոր բանալիների կիրառությամբ»,- ասել է նա։

Consensus 2025-ին ներկայացվել են նաև Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Consensus 2025 համաժողովը համաշխարհային առաջատարների հետ նոր համագործակցությունների, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ գիտելիքների, ծրագրավորողների հետ հանդիպումների և Web3 էնտուզիաստների հետ նոր կապերի հաստատման հարթակ էր։ 

Հայերեն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է