Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծին

1 րոպեի ընթերցում

Իրանի մեջլիսը (խորհրդարանը) հավանություն է տվել Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծի ընդհանուր դրույթներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fars գործակալությունը։

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի խորհրդարան։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։

Պայմանագիրն ստորագրվել է 2025 թ. հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Հայերեն English Русский

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց