Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին
1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
«Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին: Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ համապատասխան կողմերի ցանկության համաձայն և միջազգային հանրության հետ միասին ճգնաժամը վերջնականապես կարգավորելու և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Մաո Նինը: