Օտարերկրյա քաղաքացին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորի ուսապարկից գումար է գողացել

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության բաժնում քաղաքացին օրերս հաղորդում էր ներկայացրել՝ հայտնելով, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին:

Անձնական խուզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է։ Օտարերկրացին ներկայացվել է քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հայերեն