ԱՄՆ-ն կհեռանա Ուկրաինայի խաղաղության գործընթացից, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ. Վենս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է դադարեցնել մասնակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, եթե Մոսկվան և Կիևը չկարողանան համաձայնության գալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա լրագրողներին ասել է նախքան Հռոմից Վաշինգտոն թռչելը։

«Մենք ուզում ենք արդյունքներ տեսնել։ Եվ առաջին կարևոր արդյունքը, որի համար ուրախ էինք, այն էր, որ մենք ուզում էինք՝ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների սեղանին դնեն իրական խաղաղության առաջարկ», - նշել է նա։

Փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցությունները մի փոքր փակուղու մեջ են, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ է լինել խաղաղություն հաստատելու գործընկեր։ «Մենք փորձելու ենք վերջ դնել դրան,  եթե չկարողանանք, ասելու ենք՝ գիտե՞ք ինչ, արժեր փորձել, բայց մենք այլևս դա չենք անելու», - շեշտել է Վենսը։

 

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս