Հայաստան

ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Երևանի Սիլվա Կապուտիկյանի փողոցում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Երևանի Սիլվա Կապուտիկյանի փողոցում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ

Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մայիսի 19-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով դեպքի վայր են մեկնել ոստիկանական փրկարար ծառայության ուժեր, նաև՝ 4 մարտական հաշվարկ և իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բետոնախառնիչը հետընթացով բախվել է ճամփեզրի աջ հատվածում տեղակայված գազատար խողովակի սյանը, բռնկվել է հրդեհ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։ Նա հավելեց՝ հնչել է պայթյուն, հարևանությամբ կայանված երեք մարդատար տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ այրվել են։ Բետոնախառնիչը կողաշրջվել է և ևս այրվել է։ 

«Վարորդին հաջողվել է դուրս գալ մեքենայից ու մարմնական վնասներ չստանալ։ Այս պահին նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է։ 16։50-ին հրդեհը մարվել է։ Հանգամանքները պարզվում են։ Հարկ եղած դեպքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն»,-նշեց Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում չորս մեքենաներ են բախվել իրար, և հրդեհի նշաններ կան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում