Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան պաշտպանական համաձայնագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հարաբերությունների վերագործարկման շուրջ համաձայնագրի շրջանակներում պաշտպանական համաձայնագիր են կնքել, որը Լոնդոնի համար ճանապարհ կբացի 150 միլիարդ եվրոյի չափով պաշտպանական վարկերի եվրոպական ծրագրին (Security Action for Europe, SAFE) մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Դաունինգ սթրիթում։

«Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն այսօր պայմանավորվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր հավակնոտ գործընկերության շուրջ, որը հիմք կդնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության նոր դարաշրջանի համար», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Լոնդոնի մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ համաձայնագիրը «ճանապարհ կբացի» Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար՝ մասնակցելու SAFE հիմնադրամին։

Համաձայնագիրը կամրապնդի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի համագործակցությունը պաշտպանության բնագավառում՝ «աճող գլոբալ անորոշության ժամանակաշրջանում» Եվրոպայի անվտանգությունը պահպանելու համար, հստակեցվում է հայտարարության մեջ։

Մայիսի սկզբին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ֆրանսիան պնդում է սահմանափակելու Մեծ Բրիտանիայի մուտքի հնարավորությունը փոխառությունների նոր ծրագրին: Ըստ տեղեկությունների՝ SAFE ծրագիր Լոնդոնի մուտք գործելու դիմաց ԵՄ-ն պնդում է, որ պետք է երկու տարի պահպանի բրիտանական ջրերում ձկնորսության համար գործող քվոտաները։

Արդյունքում, Մեծ Բրիտանիան 12-ամյա համաձայնագիր է կնքել ԵՄ-ի հետ ձկնորսական ջրերի հասանելիության վերաբերյալ։ Շոտլանդիայում ձկնորսների ֆեդերացիան հայտարարել է, որ համաձաայնագիրը «շատ ավելի վատ» է, քան այն պայմանները, որոնցով երկիրը դուրս եկավ ԵՄ-ից։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում