Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

2 րոպեի ընթերցում

Սինգապուրում մայիսի 16-ին կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։ 

Միջոցառմանը ներկա են եղել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։

Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել  դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։

Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորել է պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձել է սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։ 

Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը, շնորհակալություն հայտնելով իրեն վստահված պատվին, ներկայացրել է առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական և գործարար կապերի խորացմանը։

Ընդունելությանը մասնակցել են Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների և հայ համայնքի անդամներ, ինչպես նաև գործարարներ։ 

Միջոցառման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը կատարել է Սինգապուրում բնակվող հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։

Միջոցառման ավարտին ծաղիկներ են դրվել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։ 

 

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն