Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Պարգին «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ անցնելու առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհավորել է «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգին մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
👏Armenia has advanced to the #Eurovision2025 Grand Final. Wishing good luck to Parg 🇦🇲 with his song “Survivor”! pic.twitter.com/lk1y7kPHG0
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) May 16, 2025
«Հայաստանն անցել է «Եվրատեսիլ 2025»-ի մեծ եզրափակիչ։ Հաջողություն եմ մաղթում Պարգին՝ իր Survivor երգով»,-գրել է Վասիլիս Մարագոսը։