Կառավարությունը հավանություն տվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխոմներ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծին, որի միջոցով կլավարկվեն և էական բարեփոխումներիի կենթարկվեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մի շարք ուղղություներ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու ոլորտային թերությունները։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության՝ մայիսի 15-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ողնաշարն է։

Նա նաև նշեց, որ ոլորտում նոր օրենսդրություն ունենալու աշխատանքները մեկնարկել են ավելի քան տասը տարի առաջ և ընթացել են տարբեր փուլերով։

«Ներկայացված նախագծով մենք ունենում ենք հնարավորություն ներկայումս ոլորտը կարգավորող տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքների փոխարեն ունենալ 1 ամբողջական համալիր օրենսդրական փաթեթ՝ մի քանի ուղղություններով»,-ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում առկա են շատ լուրջ խնդիրներ․ «Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից՝ ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի՝ հաճախ որակի և մրցունակության էական թերացումներով»։

Նախարարի դիտարկմամբ՝ առկա խնդիրների թերացումներն ու խնդիրները կարելի է անվերջ թվարկել և այդ ուղղությամբ օրենսդրական բարեփուխմների կատարումը շատ կարևոր է ու նույնիսկ ուշացած։

«Այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն և այն, ինչ առաջարկվում է, նաև կարելի է համարել ուշացած։ Փոխոխությունները նախատեսում են, որ մենք կունենանք պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովվելու է երկու հիմնական գործիքների՝ լիցենզավորման և հավատարմագրման միջոցով։ Օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով և կամընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը»,-շեշտեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ նոր օրենսդրությունը նաև հրաժարվում է ուսանողների կրթաթոշակների նպաստային մոտեցումից և սահմանում է կրթաթոշակային բազմամակարդակ համակարգ։

«Հատկապես կուզեմ ընդգծել կառավարման համակարգի բարեփոխումները՝ մասնավորապես կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավելու խոշորացված ԲՈՒՀ-երի կառավարման պաշտոններում, արգելվելու է ԲՈՒՀ-երում կուսակցական կամ այլ տիպի քարոզը»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկայացված նախագծի բովանդակությունը բավականին ծավալուն է, և այն քննարկումների փուլ կանցնի նաև Ազգային ժողովում։   

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին