Մշակույթ

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

1 րոպեի ընթերցում

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դուշանբեի Ս. Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա. Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» (հեղինակ՝ Ակսել Բակունց) ներկայացմամբ:

Արվեստում ունեցած ներդրման, դերասանական և ռեժիսորական բարձր պրոֆեսիոնալիզմի և թեմայի արդիականության համար «Միրհավ» ներկայացումն արժանացել է դիպլոմի։

Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրանի, Տաջիկստանի թատրոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում