Տնտեսություն

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց

2 րոպեի ընթերցում

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը խոստացել է, որ հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարների համար ստեղծված խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ Թբիլիսին առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով խնդիրներին լուծումներ տալ։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո հայտնեց Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը։ 

Վերջինս նշեց, որ վրացական կողմը խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնական հայտարարություն տարածել ստեղծված իրավիճակի շուրջ։ 

«Խոստացել են, որ մոտ ժամանակներս Թբիլիսին ստեղծված իրավիճակի շուրջ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով հարցին լուծում տալ»,-հայտնեց Պողոսյանը։ 

Գայանե Պողոսյանի բնորոշմամբ՝ ալկոհոլ արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչները փորձել են մանրամասն ներկայացնել հայ-վրացական սահմանին ստեղծված իրադրությունը։

«Դեսպանությունը վերցրեց մեր տվյալները, որպեսզի տեղեկատվություն ստանալուց հետո մեզ հետ կապ հաստատի»,-ասաց Պողոսյանը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում այս ակցիան շարունակական բնույթ կունենա։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում