Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

3 րոպեի ընթերցում

Լյուքսեմ­բուր­գի Մեծ Դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի տարեկան նիստը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կառավարման խորհուրդը միաձայն հաստատել է ԵԽ «Մշակութային ուղիների» 15-րդ տարեկան խորհրդակցական համաժողովը և կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը Հայաստանում կազմակերպելու ՀՀ առաջարկը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: 

Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, կազմակերպվում է համաձայնագրի անդամ-պետություններից մեկում՝ յուրաքանչյուր տարի նոր թեմայի շուրջ համախմբելով «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցիչների: 

Վերոնշյալ նիստում Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը նաև ընտրվել է կառավարման խորհրդի վարչության անդամ: Վարչության նոր կազմը հաստատվել է հետևյալ անդամությամբ. Իսպանիայի ներկայացուցիչ՝ նախագահ, Հունգարիա՝ փոխնախագահ, անդամներ՝ Իտալիա, Չեխիա, Հայաստան: 

Կառավար­ման խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մշակութային ուղիների» 8 նոր հայտեր: Տեղի է ունեցել 8 «Մշակութային ուղիների» ընթացիկ, ինչպես նաև 2 «Մշակութային ուղիների» արտակարգ կարգավիճակի վերագնահատումը:

«Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի: Միաժամանակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը: 

2015 թվականից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին: 2023 թ. հաստատվել է Հայաստանի մշակութային ուղիների քարտեզագրման փաստաթուղթը:

Հայերեն English

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր