Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում մայիսի 5-ից 12-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ «Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10, վարելու ընթացքում ծխելու՝ 407, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 244, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40 և 1814 այլ իրավախախտում։ 173 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 420-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 155 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 662, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 209, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 577, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2242 և 4341 այլ իրավախախտում։ 478 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1646-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 359-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 20 բեռնատար, 151-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 55 անձ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին