Երևանում և մարզերում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին ժամը 15:45-ից  ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների (մասնավորապես Երևան քաղաքի Հերացու փողոցում), կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում