Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հրապարակելով բանակցությունների արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրություն։

Չինաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Սի Ծինպինը հանդես է եկել «գլոբալ անվտանգության ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն հայեցակարգի» օգտին՝ ընդգծելով բոլոր երկրների անվտանգության օրինական շահերի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը։

«Ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն։ Չինաստանը ողջունում է խաղաղ նախաձեռնությունները և հույս ունի, որ Մոսկվան ու Կիևը կարող են հասնել փոխընդունելի համաձայնության», – ասել է ՉԺՀ նախագահը։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության, հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների սկսել խաղաղ բանակցություններ և ձգտում է արդար և կայուն խաղաղության պայմանագրի։

Հայերեն English Русский

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները