ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով՝ հաշվի առնելով «Ագարակ» սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։

Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։ 

Հայերեն فارسی

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար