Մերձավոր Արևելք

Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների համար նախատեսված ՄԱԿ-ի 6 դպրոց

1 րոպեի ընթերցում

Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների համար նախատեսված ՄԱԿ-ի 6 դպրոց

Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի 6 դպրոց՝ ստիպելով պաղեստինցի աշակերտներին վաղաժամ հեռանալ դպրոցից և հարցականի տակ դնելով ավելի քան 800 այլ դպրոցների կրթությունը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post–ը:

Անցյալ ամիս ծանր Իսրայելի ոստիկանությունը և Կրթության նախարարության պաշտոնյաները կարգադրել էին Արևելյան Երուսաղեմում գտնվող 6 դպրոցները 30 օրվա ընթացքում փակել:

Այդ 6 դպրոցները կառավարում է ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների հարցերով գործակալությունը (UNRWA):

Իսրայելը պնդում է, որ UNRWA-ի դպրոցներում դասավանդում են հակասեմական բովանդակություն և հակաիսրայելական տրամադրություններ, ինչը գործակալությունը հերքում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում