Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։