Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

3 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 28-ից մայիսի 5-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ «Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի վարելու ՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 406, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 312, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1 637 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 325-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 62-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14 380 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 247 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 219, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 643, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 60, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3 167, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի վարելու՝ 164, վարելու ընթացքում ծխելու՝ 462, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 542, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45, արագության գերազանցման՝ 2 302, և 4229 այլ իրավախախտում։ 415 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1567-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 421-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 12 բեռնատար, 129-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին