Վրաստան

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանն, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունն, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: 

Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության ուղղություններն ու տեսլականը, այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառումների և կոնֆերանսների անցկացման, կրթական և վերապատրաստման, տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, երկու երկրներում առկա ստարտափներին և նորարարությանն աջակցող տեխնոլոգիական պարկերի և ինկուբատորների համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում